Ադրբեջանը կրակ է բացել հայկական կողմի ուղղությամբ․ մանրամասներ

Երբեք էլ գաղտնիք, նորություն կամ զարմանք և անսպասելի չի եղել մեր հակառակորդի, թշնամու սադրիչ պահվածքն ու ձեռագիրը։

Մշտապես հայը դիմակայել է, անհրաժեշտության դեպքում ետ շպրտել։ Ադրբեջանը մշտապես սադրում է, քանզի այլ բանի, այլ մոտեցման ունակ չէ։

Երեկ՝ մարտի տասներեքին, երեկոյան, պաշտոնական տեղեկատվությունը հայտնեց՝ Ադրբեջանը կրակ է բացել հայկական կողմի ուղղությամբ։

Նրանք հերթական անգամ խախտել են հրադադարը։ Հակառակորդ կողմը Վերին Շորժայի կրակել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից։ Պաշտոնական տվյալներով կրակոցները հնչել են մարտի տասներեքին ժամը 19:00-19:30-ի սահմաններում։ Բարեբախտաբար, կորուստներ չունենք։

Պաշտոնական տեղեկատվությունը հայտնում է նաև՝ ժամը 22։00- ի դրությամբ հարաբերական կայուն վիճակը պահպանվում է։ Ուժ և կորով ենք մաղթում հայ տղաներին, անսպառ ուժ, տոկունություն դիմակայելու թշնամուն։ Թող Աստված հայ զինորի կողքին լինի ու պահպանի յուրաքանչյուրին հանուն ընտանիքի, հանուն հայրենիքի․․․

Понравилась статья? Поделиться с друзьями: