«Оставь себе»․ Սևակ Խանաղյանն անչափ գեղեցիկ, ռոմանտիկ երգի պրեմիերա է ներկայացրել

Սևակ Խանաղյանն անչափ գեղեցիկ երգի պրեմիերա է ներկայացրել։ Երգը կոչվում է «Քեզ պահիր» (Оставь себе)։

Երգը ռուսալեզու է և պրեմիերայից անմիջապես հետո բազմաթիվ հավանումների և դիտումների արժանացավ։ Նկատելի է, որ երգը՝ տեսահոլովակով հանդերձ, իսկապես դուր է եկել երգչի երկրպագուներին։ Երգը սիրո մասին է։

Տեահոլովակում սիրահար զույգ են, որը կերտել են հենց ինքը Սևակը գեղեցկուհի դերասանուհու հետ։ Տեսահոլովակում ամառային ջերմ ու տաք, գեղեցիկ դրվագեր են ներկայացված։

«Հիշի՛ր՝ ամեն շնչով մենք ավելի մոտ էինք միմյանց և բարձրանում էինք է՛լ ավելի վեր ու վեր։ Թռչիր վեր և տաքացրու իմ սերը»,- հնչում են երգի բառերում։ Երգն անչափ հուզել է երկրպագուներին։

Նրանք երգչի յութուբի ալիքում հիացական և գովեստի խոսքեր են հղել և անգամ նշել՝ ցանկանում են անսպառ տեսնել նրա տաղանդը։ Երգը կարող եք լսել վարը ներկայացված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: