Ֆրանսիայի Վյեն կոչվող քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունն։ Ինֆորմացիան ճանաչման մասին հայտնեց Վյեննի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցը։ Վյենը Ռոն գետի ձախ ափում է տեղակայված։
Լիոն քաղաքից 30կմ հարավ։ Անտիկ շրջանում Վյեն քաղաքը եղել է Գալյայի ամենակենտրոնական քաղաքը։ Մ․թ․ա 120ին գրավվել է հռոմեացիների կողմից։ Վյենը շրջապատված է մեծ ապառաժներով ։ Ֆրանսիայում Վյենը որպես տուրիստական քաղաք հետաքրքրություն է առաջաջացնում իր անտիկ շրջանից պահպանված ճարտարապետությամբ։
Վյենում է գտնվել Կիբելլա թատրոնի տարածքը, որը անտիկ շրջանում է գործել։ Քանդված ամֆիթատրոն ևս, որը նախատեսված է եղել 130000 հանդիսատեսի համար։ Վյենը հաճախ անվանում են քույր քաղաք մեր Գորիսին, քանզի տեղային դիրքով շատ նման է։ Հատկանշական է, որ Վյենի քաղաքապետը հայ է, Գորիսից ծնունդով՝ Լևոն Սաքունցը, ով բնականաբար իր անգնահատելի դերն է ունեցել այս ճանաչման պրոցեսի մեջ։
Շուտով հարցը կհնչի նաև Փարիզում։ Ֆրանսիայում մի քանի քաղաքներ արդեն իսկ ընդունել են անկախությունը։