Լադանիվան դարձավ շատ հայտնի իր մաքրեմաքուր կատարումներով ու ակցենտով անուշ։ ֆրանսահայ Լադանիվան այս հոլովակում աուրա է ստեղծել հուզիչ ու տաքուկ։ Նրան ձայնակցում է Կիթառահայ Լուիս Թոմասը։
225 հազար դիտում է հավաքել «սարերի հովին մեռնեմը»-ը Լադանիվայի կատարմամբ։ Հոլովակը նկարել է Ալեքսիս Յուսլան, ձայնագրումը արել է Ֆիլլ Սպրեդը։ Միայն Լադանիվան է հայ, բայց ամբողջ հոլովակը ներշնչված է մաքրեմաքուր հայկականությամբ։ Որքան անուշ է լսել կատարումը պարզ ելևէջներով, ընդամենը մեկ կիթառի նվագակցությամբ, առանթ պաթոսային ավելորդությունների ու ճնշող վոկալի։
Լադանավան ֆրանսիացի ընկերների հետ շատ կատարումն է արել ու գցել յութուբ, որոնք բոլորը հետաքրքրել են ունկնդիրներին ու ոչ միայն հայ։ Լադանիվան ծնվել է Ֆրանսիայում, սակայն սովորել է հայերեն ու կարողանում է խոսել, սակայն ինչպես Լադանիվան ինքն է նշում, երգել հայերեն ավելի է սիրում։
Ֆոլկլորային մշակումները դարձել են Լադանիվայի այցեքարտերը։ Հուսանք շուտով անմիջական ու անուշաձայն Լադանիվան կգա Հայաստան։