Ինչպես գիտեք՝ Սոֆյա Պողոսյանը և Աշոտ Տեր-Մաթևոսյանը ամիսներ առաջ տղա ունեցան, ում շնորհել են Միքայել անունը։
Երեխայի ծննդից հետո դերասանուհին է՛լ ավելի է ակտիվացել համացանցային հարթակում։ Նա երբեմն ցույց է տալիս որդուն, հիանում նրանով և արտահայտում իր սերն առաջնեկի նկատմամբ։ Եղանակաները տաքացել են և գարունը կարծես վերջապես սկսվել է։
Այս առիթով երիտասարդ մայրիկը շատ է ուրախացել, քանի որ հնարավորություն կա որդու հետ շատ լինել բակում և ժամանակն անցկացնել մաքուր օդում։
Եվ ահա Սոֆյան տեսանյութ է հանրայնացրել, որտեղ երևում է, որ երջանիկ մայրիկը զբոսնում է որդու հետ և վայելում գանանային արևը։ Իսկ տեսանյութին կից դերասանուհին գրել է․ «Ֆռֆռալու սեզոնը բացվեց»։
Մի քանի ամսական Միքայելը մանկասայլակում անհոգ քնած է և վայելում է գարնանային տաք օրը։ Մոր և որդու զբոսանքի մասին պատմող տեսանյութն առաջարկում ենք դիտել վարը։