Արդեն մի քանի օր է, ինչ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը շարունակվում է քննարկվել։ Ինչ խոսք, այս սպասված հանդիպման ավարտին մենք՝ հայերս, տրամադրության անկում ունեցանք, սակայն ֆուտբոլից հասկացող բոլոր մարդիկ փաստում են, որ տղաներն իսկապես գեղեցիկ, ուժեղ և պրոֆեսիոնալ խաղ են ցուցադրել։
Տղաներին շարունակում են քաջալերել և հպարտանալ նրանցով։ Այս մասին է գրել նաև Կարեն Քոչարյանը, ով գրառման ավարտին ֆեդերացիայի նախագահի հրաժարականն է պահանջել։
Քոչարյանը մասնավորապես գրել է․ «Ես շնորհակալություն եմ հայտնում մեր հավաքականի տղաներից, որովհետև խաղացին շատ լավ և մինչև վերջին վարկյան։
Ես շնորհակալություն եմ հայտնում մեր հավաքականի մարզիչից, որը առաջին իսկ խաղում ապացուցեց, որ լրջագույն մարզիչ է:
Եվ ուզում եմ շարունակել Նարեկ Կիրակոսյանի հարցը մի փոքր փոփոխված. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, Թուրքիային պարտվելուց հետո, չի ուզո՞ւմ հրաժարական տա, թե պադոշ է»։