Ֆիլիպ Կիրկորովն իրեն հայ է «ճանաչել»․ այս մասին հայտնել է Գարիկ Մարտիրոսյանը․ տեսանյութ

Ռուսաստանաբնակ հայազգի հումորիստ Միխայիլ Գալուստյանն օրերս նշել է ծննդյան օրը։ Հումորիստը դարձավ 42 տարեկան։

Գալուստյանը ծննդյան առիթով ընկերների հետ խնջույք, ուրախություն էր կազմակերպել, որտեղ հրավիրված են եղել մի շարք աստղեր, որոնք հայտնի և սիրված են ռուսական էստրադայում։

Դե իհարկե հումորիստի հյուրերի ցանկում է եղել նաև հայ, սակայն հիմնականում ռուսական շոու-բիզնեսում գործունեություն ծավալող հայ ընկերներից մեկը՝ Գարիկ Մարտիրոսյանը։

Գարիկը Ֆիլիպ Կիրկորովի հետ Գալուստյանի համար կատարել է Կիրկորովի «Снег» երգը, որը մատուցել են յուրովի։  Մարտիրոսյանն իր  հերթին  խմբին տվել է  «Армянушки интернейшенел» անվանումը, ինչն առաջ է բերել հավաքվածների անկեղծ ծիծաղը։

Ինսթագրամյան «պատմություններ» բաժնում Գարիկ Մարտիրոսյանը ընկերոջ ծննդյան խնջույքից մի հատված էր տեղադրել, որտեղ նրա հետևորդներից մեկը հարց է ուղղել, թե երբ է Կիրկորովը իր հայ լինելը ճանաչելու, ինչին Մարտիրոսյանը պատասխանել է՝ «արդեն»։ Իսկ Կիրկորովի և Գարիկ Մարտիրոսյանի համատեղ կատարումը դիտեք վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: