Ֆիլիպ Կիրկորովին անչափ հուզել է երկրպագուների կողմից պատրաստված իր մայրիկի մասնակցությամբ տեսանյութը․ ահա թե ով է Կիրկորովի մայրը․ տեսանյութ

Ֆիլիպ Կիրկորովը, ով համարվում է ռուական էստրադայի փոփ արքան, սիրված և գնահատված աստղ է։ Ֆիլիպը, թերևս, ամենաքննարկված, ամենասիրված և նույնիսկ քննադատված հայտնի դեմքերից է։ Նրան ճանաչում են ոչ միայն Ռուսաստանում, այլև այդ երկրի սահմաններից դուրս։ Օրերս երգիչը հանրայնացրել էր մի տեսանյութ, որը պատմում էր իր մանկության, մասնավորապես մայրիկի մասին։

Երգիչը տեսանյութին կից հայտնել է, որ այն պատրաստել են իր համար երկրպագուները մայրերի տոնի առիթով։ Տեսանյութը երգչին չափազանց հուզել է, որովհետև հիշողություններ ու զգացմուքների մեծ տեղատարափ է առաջ բերել։

Կադրերն այնքան են դուր եկել Ֆիլիպին, որ նա ցանկացել է իր օգտահաշվում կիսվել այդ տեսանյութով, որպեսզի բոլորը տեսնեն իր մայրիկին և իրեն՝ մանուկ հասակում։


Տեսանյութը մեծաքանակ դիտումներ է գրանցել։ Երգչի երկրպագուները մեծ նմանություններ են նկատել Ֆիլիպի և մոր միջև։ Իսկ տեսանյութը ներկայացնում ենք կից։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!