Թիկունքից ճակատ են ուղարկում քնապարկեր։ Սաթենիկ Մկրտչյանի գլխավորությամբ քնելու պարկերը կարվում են կարանոցում ու կարվում են կամավորների շնորհիվ, որոնցից շատերը նոր է սովորում կարել։
Պրոցեսը վերահսկում է Սուրեն Արենցը, ով ֆբ-ում ստատուս էր գրել, որ նախաձեռնում է նման բան ու նրան ակտիվորեն միացել էին։ Էնպես են կարում քնելու պարկերը, որ նաև վրաններում նստելու համար օգտագործվեն։ Այսինքն շղթան բացես դառնա քնապարկ, փակես դառնա մատրասի ման ինչ որ բան։
Ամեն պարկի վրա գրում են մաղթանքներ ու քաղցրավենիք են դնում։ Նաև նկարներ են ձեռքով ուղարկում, որոնք երեխաներն են նկարել։ Հերթափոխային սկզբունքով են կարում, բայց որ արագ լինի առանց մեծ ընդմիջումների։
Եթե գծին տղերքն են ու քիչ են քնում, ապա այստեղ էլ մենք էլ կարող ենք քիչ քնել, բայց տաքուկ անկողին կարել զինվորի համար, որ մի ժամ գլուխը դնի։