Գուրգեն Դաբաղյանը և Իննան այն երջանիկներից են, որ նախորդ տարի հենց այս օրը ծնող դարձան։ Նրանց առաջնեկը աղջնակ է, ում Շուշաննա անունն են տվել՝ ի պատիվ Գուրգենի սիրելի մայրիկի։ Բալիկը լույս աշխարհ եկավ Ռուսաստանում, ապա նոր միայն եկավ Հայաստան։
Փոքրիկ Շուշաննան արդեն մեկ տարի է, ինչ ուրախացնում է հարազատներին իր ներկայությամբ։ Գուրգենի և Իննայի սոցհարթակային և կենցաղային հիմնական ակտիվությունը կապված է Շուշաննայի և նրա հետ կապված հաճելի հոգսեր ու նորությունների հետ։
Հայրիկ դարձած երիտասարդ երգիչը բավականին ճոխ ծննդյան տարեդարձ է կազմակերպել դստրիկի համար։ Նա փոքրիկ տեսանյութ և լուսանկարային կադրեր է տեղադրել Շուշաննային գեղեցիկ ծննդյան տարեդարձից։
Գուրգենը նաև գրել է․ «Օրհնվի այս օրը, որ ծնվեցիր իմ աղջիկ։ Շնորհավոր ծնունդդ, իմ Շուշաննա»։ Գուրգեն Դաբաղյանի դստեր ծննդյան շքեղ արարողությունից մի հատված կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։