Օրհնված եմ, որ ճանաչել եմ քեզ… Ավետ Բարսեղյանը հուզիչ տեսանյութ է հրապարակել Ռիտա Սարգսյանի մասնակցությամբ

Այսօր՝ մարտի վեցին, Ռիտա Սարգսյանի ծննդյան օրն է։ Եվ նրա ծննդյան օրը տիկնոջ մտերիմները, հարազատները, ընկերները և նրան ուղղակի սիրող մարդիկ շտապում են շնորհավորել նրա երկնային ծնունդը։

Երրորդ նախագահի տիկնոջ անժամանակ մահը հանկարծակիի բերեց բոլորին։ Նա հիվանդ էր կորոնավիրուսով, որն էլ պատճառ դարձավ նրա մահվան։

Անչափ հուզիչ հրապարակմամբ է հանդես եկել Ավետ Բարսեղյանը, ով բավականին մտերիմ է եղել Ռիտա Սարգսյանի հետ։ Ավետն այդ հարաբերությունների մասին հաճախ  է խոսում և խոսում է մեծ ցավով ու ափսոսանքով։

Այս անգամ Ավետի հրապարակումը շնորհավորական բնույթ ունի։ Նա հանրայանցրել է մի հոլովակ, որտեղ Ռիտա Սարգսյանն է իր գոիրծունեության տարբեր ոլորտներում։ Նյութին կից Ավետ Բարսեղյանը նշել է, որ օրհնված է նման մարդկային տեսակի հետ ծանոթ լինելու համար։

Վարը կցված տեսանյութում առաջարկում ենք դիտել Ավետ Բարսեղյանի հրապարակումը և տեղեկանալ նրա գրառման մանրամասներին։

Понравилась статья? Поделиться с друзьями: