Այսօրվա նիստի ժամանակ պարզ դարձավ,որ իշխանությունր արտակարգ դրությունը կերկարացվի վերջին անգամ,ոիովհետև Նիկոլ Փաշինյանը ասեց,որ հնարավոր չէ միշտ մնալ այդ դրության մեջ։ Սակայն եթե չլինի արտակարգ դրությունը ապա հնարավոր չի լինի օրինակ տուգանել ինչ-որ մեկին կամ խանութներ ու այլ հաստատություններ փակել՝ խախտման պատճառով։
Իսկ վիրուսը կա դեռ ու հրաժարվել կանոներից նշանակում է թույլ տալ վիրուսին ավելի բազմանալ։ Հետևաբար կլինի օրենք,որի միջոցով կմնան արգելքները,տուգանքները,իհարկե որոշ սահմանափակումներ կթուլանան,բայց կոնցեպտը կմնա նույնը այնքան ժամանակ,որքան դա պահանջվի,գուցե մինչև այն պահը երբ կլինի բաղձալի պատվաստանյութը։
Շատերը քննադատում են կառավարությանը,որ անընդհատ երկարացնում է արտակարգ դրությունը ու խանգարում է աշխատել։ Նաև ակցիաներ են կազմակերպում տարբեր ոլորտի ներկայացուցիչներ։ Վերջին ակցիային միացել էին ռեստորանների ներկայացուցիչներ,թամադաներ,շումեններ,որոնք մեծ առիթներ վարելու թույտվություն էին ցանկանում ստանալ՝առաջարկելով իրենց մշակած ապահովության օրենքները։
Կառավարությունն էլ ալտերնատիվ տարբերակ է մշակում,որը թույլ կտա իրավիաճակը ոչ թե անվանել արտակարգ դրություն այլ արտակարգ իրավիճակ ու հետագայում շարժվել արտակարգ իրավիճակի տրամաբանության մեջ։