«Օրգանիզմս պայքարեց և․․․»․ Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովի հուզիչ գրառումը

Հայ ազգի պարծանք, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն այս օրերին պայքարում էր կորոնավիրուսյան ախտի դեմ՝ հաղթող դուրս գալով։ Թեև չէր բարձրաձայնվում, Հովհաննեսը բուժում էր ստանում Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում։

Լոնդոնյան վարկանշային մրցաշարից վերադառնալուն պես, Բաչկովը, կասկածել է՝ հիվանդ է կորոնավիրուսյան ախտով և ինքնամեկուսացել է տանը։ Վեց օր հետո թեստավորվել է ու պատասխանը դրական է եղել, անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց։ Բարեբախտաբար, Բաչկովի կնոջ թեստը բացասական է եղել։

Հովհաննեսի խոսքով՝ նրա օրգանիզմը պայքարեց ու հաղթեց հիվանդությանը։ Տիտղոսակիր մարզիկը շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր անհանգստացել են իր համար ու աջակցել իրեն։

Նա յուրահատուկ շնորհակալություն է հայտնել հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանին և ՀՎԿԱԿ-ի տնօրեն Վարդան Ուռուտյանին, ողջ բուժքույրական անձնակազմին, որ հավատարիմ էին իրենց գործին։ Ավարտելով խոսքը՝ չեմպիոնը շնորհավորել է բոլորի Սուրբ Զատիկը:

Понравилась статья? Поделиться с друзьями: