Օլգա Այվազյանը ամանորյա ֆոտոշարք է ներկայացրել․ ահա թե ինչ պայմաններում է ապրում նա և ինչպիսին են նրա զավակները

Ժամանակին շատ հանրահայտ ու հաճախ լսվող երգչուհիներից է Օլգա Այվազյանը, ով ընտանիք կազմելուց հետո բավականին պասիվ ստեղծագործական կյանք է վարում։

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Օլգան ամբողջովին նվիրվել է իր ընտանիքին։ Նա իր առօրյան ու ժամանցը կազմակերպում է տանը, քանի որ երկու բալիկի մայր է։

Օլգայի ավագ զավակը տղա է, ում ծնողները Ռոմա են անվանել, իսկ կրտսերը դստրիկ է։ Ընդ որում, երգչուհու դստրիկը վերջերս է լույս աշխարհ եկել։ Օլգան մինչ այս լուսանկարներ հրապարակելիս միշտ դստրիկի դեմքը փակում էր։

Նա նոր ֆոտոշարք է ներկայացրել։ Լուսանկարները ամանորյա թեմատիկայով են։ Այս անգամ Օլգան այլևս չի ծածկել իր փոքրիկ աղջնակի՝ Մոնիկայի դեմքը։ Նա նաև ջերմ խոսքեր է հղել դստրիկին՝ նրան անվանելով անգին։

Օլգայի տեղադրած կադրերից երևում է, որ երգչուհին ապրում է բավականին ճոխ պայմաններում՝ շքեղ բնակարանում։

Понравилась статья? Поделиться с друзьями: