Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ Գագիկ Սուրենյան

Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր  էջում գրառում է կատարել․

Սեպտեմբերի 7-ից ևս մեկ քայլ կանենք դեպի աշուն։

Հյուսիս-արևելքից (Արևմտյան Սիբիր) եկող արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, սեպտեմբերի 7-9-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Եկող արկտիկական օդը բախվելով մեր տարածաշրջանում առկա արևադարձային տաք օդային հոսանքների հետ կառաջացնի մթնոլորտային ճակատ, ինչի արդյունքում սեպտեմբերի 7-ին առանձին շրջաններում, 8-10-ին ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում , Սյունիքում և Արցախում նաև մառախուղ։

Понравилась статья? Поделиться с друзьями: