«Օդային» խմորով պատրաստվող նրբահամ փքաբլիթներ

Փքաբլիթներն առավել հանրաճանաչ աղանդերից են և ցանկալի է դրանք պատրաստել առավել դյուրին տարբերակով։

Ներկայացնում ենք համեղ և հեշտությամբ պատրաստվող փքաբլիթի բաղադրատոմսը։

Դրա համար հարկավոր է՝

2 հավկիթ,

700-800գ․ ալյուր,

500գ․ կաթ,

40գ․ թթխմոր,

3 կարտոֆիլ,

կես թ/գ աղ,

0․5լ․ ջուր,

100գ․ շաքարավազ,

500գ․ խաշխաշի միջուկ։

Կարտոֆիլը խաշել և դրանով պյուրե պատրաստել։ Թողնել, որ սառչի։

Թթխմորը խառնել շաքարավազի հետ։ Հավկիթները շաքարավազով լավ հարել, հավելել տաք կաթը և թթխմորե զանգվածը, խառնել և ավելացնել պյուրեն։ Այդ ամենը վերածել խմորի՝ ալյուր ավելացնելով։

Սեղանին ալյուր շաղ տալ և հունցել խմորը։ Ալյուր օգտագործել այնքան, որքան խմորը կպահանջի։ Խմորը ծածկել և 1 ժամ թույլ տալ հանգստանալ։

Փքաբլիթները ձևավորել սեղանին՝ ալյուրի օգնությամբ։ Փքաբլիթի ներսում լցնել միջուկը։ Կարելի է պատրաստել ցանկացած միջուկով։

Փքաբլիթները եփել խորը տապակայի կամ կաթսայի մեջ, որը նախապես ձիթապատել եք։ Տաք խմորեղենին շաքարի պուդրա շաղ տալ։

Խմորն օդային է, և հաջորդ օրը փքաբլիթները թարմ և նրբահամ կլինեն։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!