Դպրոցում ճաշի ժամ է։ Բոլորը պայուսակներից վերցնում են իրենց՝ ճաշի համար նախատեսված տուփերը և սկսում ուտել։
Սակայն փոքրիկ տղան բացում է միայն իր դատարկ տուփը։ Մտահոգ երեխան փակում է այն և ուսուցչուհուց խնդրում թույլ տալ դուրս գնալ դասարանից։ Չէ՞ որ տեսնելով, թե ինչպես են ուտում մյուսները նրա քաղցը կարող էր սաստկանալ։ Բացի այդ, նա քաղցը մի փոքր կփորձի հագեցնել նաև սովորական ջրով։ Պետք է գոհանալ նաև դրանով, քանի որ դա ևս կարող էր չլինել։
Ուսուցչուհին տղային թույլ է տալիս դուրս գալ դասարանից։ Երեխան շրջում է դպրոցում և ամեն ինչ անում այնպես, ինչպես ծրագրել էր նախապես։ Նա վերադառնում է դասարան և բացում ճաշատուփը։ Ու հանկարծ նա այնտեղ գտնում է բազմազան ուտելիքներ։ Համադասարանցիները ցույց են տալիս, թե անգամ չեն էլ նկատում երեխայի զարմանքը։ Երախտապարտ փոքրիկը սկսում է ուտել։
Օգնե՛ք միմյանց մարդիկ։ Չէ՞ որ այդպիսով նախ ինքներդ եք երջանկանում, իսկ հետո՝ ուրիշները։