Այս երգը դուրս է եկել 2013ին։ Ք․ Պեպելյանը կինոթատրոնի աթոռին նստած, ետևում կադրեր բանակից, երգում է, կամ ավելի ճիշտ խոսում է զինվորի հետ ու զինվորի մասին։
Ք․ Պեպելյանը կարմիր զգեստով է, կոկիկ հավաքված մազերով, զուսպ ու գեղեցիկ ու ուժեղ մոր կերպարում։ Երգը իսկական դարման է այս օրերին, որոնցում միակ հերոսն է զինվորը։ Ք․ Պեպելյանը իր քնքշային, ավազուտ ձայնով, մեղմության մեջ այնքան էմոցիաներ է փոխանցում, որ ակամայից արտասուք է թափվում, երբ լսում ես։
Երաժշտությունը գրել է Ռաֆֆի Ալթունյանը, օպերատորն ու ռեժիսորն է Արթուր Աղոյանը։ Իդեան ու հեղինակումը հոլովակի պատկանում է Ք․ Պեպելյանին։ Պեպելյանը երգ ունի նաև ընկերության մասին, որը կրկին շատ ընդունվել է, սիրվել, իսկ այս մեկն էլ նա ձոնել է հայոց հսկա զինվորներին։
Տարածեք երգը թող լսեն մեր երիտասարդներն ու գոտեպնդվոն ու ոգեպնդվեն հրաշք կատարումից։ Հոլովակները այսպիսի մեզ պետք են։