Ինչպես արդեն հայտնել էինք՝ երեկ՝ ապրիլի քսաներեքին, սիրված երգչուհի Քրիստինե Պեպելյանը տոնել էր ծննդյան օրը։
Երգչուհին արդեն քառասուներեք տարեկան է։ Նա հանրությանը մշտապս ներկայանում է որպես ուրախ, կյաքով լեցուն, ժպտերես անհատականություն, ով նաև մեծ հայրենասեր է։ Երգչուհին ամուսնացած է և ունի մեկ որդին, ում շնորհել է Արեգ անունը։
Երգչուհին հաճախ է նշում, որ որդին իր արևն է, իսկական արեգը։ Տարեդարձի օրը Քրիստինեն նոր երգի պրեմիերա է ներկայահցրել։ Այն նվիրված է որդուն։ Նոր ստեղծագործությունը երգչուհին վերնագրել է՝ Երկար եկար։
Երգի բառերը հեղինակել է Անահիտ Մխիթարյանը, իսկ երաժշտությունը պատկանում է Կարեն Նահապետյանին։ Այն մոր և որդու միջև եղած մեծ կապվածության, մայրական վեհ ու ջերմ զգացողությունների, հաղթանակի մասին է՝ հաղթանակ տարբեր ոլորտներում։
«Իմ ուժն ես ու իմ թուլությունը»,- հնչում են երգի բառերում և հիացնում ունկնդիրներին։ Երգչուհու նոր աշխատանքը վայելեք ստորև բերված տեսանյութում։