Քրիստինե Պեպելյանը լուսանկար է հրապարակել․ ո՞վ է նրա հետ նկարված տղամարդը

Ամերիկայում մայրիկի ու միակ որդու հետ բնակություն հաստատած Քրիստինե Պեպելյանն աստիճանաբար փորձում է ինտեգրվել միջավայրին ու ամերիկյան իրողություններին՝ փորձելով զուգահեռել նաև ստեղծագործական գործունեությունը։

Քրիստինեն նոր լուսանկարներ է տեղադրել, որտեղ նա տարիքով տղամարդու հետ է։ Լուսանկարին կից երգչուհին մեկնաբանություն է թողել, որից հասկանալի է դառնում, թե ով է այդ մարդը և ինչու է երգչուհին նրա հետ լուսանկար տեղադրել։

Պարզվում է՝ ամերիկյան միջավայրում առաջիկայում սպասվում են շերիֆի պաշտոնակատարների ընտրություն։ Երգչուհին իր աջակցությունն է հայտնում քաղաքային շերիֆի պաշտոնի հավակնորդներից մեկին՝ Մեթ Ռիդրիգեսին։

Տեղադրելով նրա հետ լուսանկար՝ Քրիստինեն գրել է․ «Ինձ համար պատիվ է աջակցել և սատարել Մեթ Ռիդրիգեսին՝ իմ ընկերոջը և հայ համայնքի ընկերոջը, ով հավակնում է Լոս Անջելեսի շրջանի շերիֆի պաշտոնին»։

Երգչուհին, փաստորեն, լուսանկարով սատարում է իր բնակության վայրի՝ Լոս Անջելեսի ապագա շարիֆի պաշտոնակատարներից մեկին, ով հայամետ է։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!