Քրիստինա Եղոյանի քրոջ սիրելին ամուսնության առաջարկություն է արել հենց հարսանիքի ժամանակ

Քրիստինե Եղոյանի գեղեցիկ հարսանյաց արարողությունը երեկ լրատվական ու ժամանցային հարթակների հիմնական լուրերից մեկն էր։ Այն տեղի է ունեցել Աբովյանում՝ տեզի եկեղեցիներից մեկում։

Հարսանիքին ներկա են եղել Քրիստինեի գործընկերներից շատերը, հայտնի դերասաններ ու երգիչներ։ Այդ գեղեցիկ հարսանիքի մասին դեռ շարունակում են խոսել, քանի որ այն ունեցել է անակնկալ ընթացք։

Հարսանիքի բնականոն արարողության վերջին հատվածում հյուրերին անակնկալ է մատուցել նախ հարսանցուի քույրը՝ Նարեն, ապա քրոջ սիրելին։ Քրիստինեի քույրը երգել է քույրիկին նվիրված երգ։ Հետո Քրիստինեն հարսանեկան սիմվոլիկ ծաղկեփունջը նետելու փոխարեն նվիրել է քրոջը։

Դրանից հետո ներկայացել է Նարեի սիրելին, նրան պարի է հրավիրել, ապա մատանի նվիրել՝ ամուսնության առաջարկություն անելով։ Հյուրերի և հարսնացուի քույրիկի համար դա իսկապես անակնկալ է եղել։

Հարսնացուի քույրիկը ուրախությունից վազել ու ցատկել է սիրելիի գիրկը։ Այս գեղեցիկ ու ռոմանտիկ պահը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: