Քրիստինա Եղոյանը վերջերս մի նոր ստեղծագործություն ներկայացրեց իր երգարվեստի սիրահարների դատին։ Այդ ստեղծագործությունը հայրիկներին է նվիրված։ Երգը լայն արձագանք ստացավ։ Երգչուհին այդ երգը հնչեցրել է նաև իր հարսանեկան արարողության ժամանակ։ Նա երգի հնչյունների ներքո պարել է իր հայրիկի հետ։
Այսօր արդեն ամիսներ առաջ տեղի ունեցած իր հարսանեկան երեկոյի ժամանակ արված տեսանյութը, որտեղ երևում է Քրիստինայի և իր հայրիկի պարը, Քրիստինան տեղադրել է իր սոցհարթակում՝ անելով հետևյալ հուզիչ մեկնաբանությունը․
«Խոսքեր, որոնք ասվում են կյանքի ամենաերջանիկ, բայց միևնույն ժամանակ ամենատխուր վարկյաններին: Չէ որ հեռանում ես հայրական տնից, հեռանում այդքան քեզ հարազատ դարձած անկյունից: Թողնում մի ամբողջ կյանքի պատմություն, բայց չես մոռանում քեզ հետ տանել մեծ սեր, ուժ ու ջերմություն: Իմ ուժն ես, Պապ ջան»։
Քրիստինայի և հայրիկի հուզիչ ու գեղեցիկ պարը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։