Քրիստինա Եղոյանը նոր, հուզիչ երգի պրեմիերա է ներկայացրել․ ահա թե ում է այն նվիրված

Հայտնի երգչուհի Քրիստինա Եղոյանը, ով առաջիկայում պատրաստվում է առաջին անգամ վայելել մայրիկ դառնալու քաղցր բերկրանքը, նոր երգի պրեմիերայով է ներկայացել։ Նա նոր ստեղծագործությամբ է հանդես եկել, որը վերնագրված է «Պապ ջան»։ Ինչպես վերնագրից է պարզ ու հասկանալի դառնում, երգը նվիրված է հայրիկներին։ Քրիստինեի երգը հետաքրքիր ու թեմատիկ տեսահոլովակի զուգակցությամբ է մատուցվում, որտեղ ներկայացվում է երգի բովանդակությանը համապատասխանող պատմություն հոր ու դստեր փոխհարաբերությունների մասին։


Տեսահոլովակում երևում է հոր ու դստեր փոխհարաբերությունները նախ այն ժամանակ, երբ դուստրը երեխա է, ապա նաև այն ժամանակ, երբ դուստրը արդեն չափահաս մարդ է։

Երգվում է հայրիկի մշտական ներկայության, սեփական դստերը գոհացնելու համար ամբողջ աշխարհն իրար խառնելու պատրաստակամության մասին։ Երգը հայրական սիրո գեղեցիկ դրսևորման օրինակ է։

Ք․ Եղոյանի կատարմամբ ներկայացված անչափ գեղեցիկ ու հուզիչ երգի պրեմիերան կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!