Քրիստինա Եղոյանը մեծ կենդանասեր է․ նա իր սիրելի կենդանու հետ հրապարակում է կատարել․ ահա, թե ինչ կենդանի է նա պահում

Քրիստինա Եղոյանը շարունակում է ակտիվություն ցուցաբերել համացանցային հարթակներում։ Դերասանուհին, երգչուհին շարունակում է հանրայնացնել տարաբնույթ լուսանկարներ և տեսանյութեր, որոնց միջոցով պահպանում է շփումները երկրպագուների հետ։

Նաև «պատմություններ» հատվածում հարցուպատասխան ձևաչափով հաճախակի շփումներ է ունենում և սերտ կապ պահպանում նրանց հետ։

Այս անգամ Քրիստինան հանրայնացրել է մի լուսանկար, որտեղ իր շնիկի հետ է։ Նա տարբեր առիթներով բազմիցս նշել և ցույց է տվել իր կենդանասիրությունը։

Սակայն ոչ բոլոր հետևորդներն էին տեսել նրա սիրելի շնիկին։ Լուսանկարի մեկնաբանությունների հատվածում երգչուհու երկրպագուները հիացել են շնիկով և ջերմագին խոսքերով հանդես եկել։

Հիշեցնենք, որ դերասանուհին ամուսնացել է և լուրը հայտնել անակնկալ կերպով։ Վերջերս էլ համացանցի միջոցով հայտնեց, որ սպասում է առաջնեկին և նրա առաջին բալիկը աղջիկ է, ում լույս աշխարհ գալուն սպասում է սրտի մեծ թրթիռով։ Այդ առիթով Քրիստինան անչափ ուրախ և երջանիկ է։

Понравилась статья? Поделиться с друзьями: