Սիրված երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը օրերս դարձավ երեսուն տարեկան։ Օրվա առիթով երգչուհին հավաքույթ էր կազմակերպել և ընտանիքի ու մտերիմների, ընկերների շրջապատում տոնել իր օրը։
Քրիստինան առանց որևէ առիթի էլ հաճախ է ասում, որ ինքն աշխարհի ամենաերջանիկն է, քանի որ տարիներով երազել է այս կյանքի մասին։
Քրիստինան նկատի ունի իր երկու հրաշքներին՝ գեղեցկուհի դուստրերին։ Ծննդյան օրվա խնջույքին երգչուհին խոսքով է հանդես եկել, որն այնքան զգացմունքային է ստացվել։ Քրիստինան խոսել է մայրական իր գեղեցիկ զգացողությունների մասին և հավելել, որ մայրությունն աշխարհի ամենասիրուն բանն է։
Նա շնորհակալ է եղել Աստծուց, որ ստացել է իր տարիների երազանքը՝ իր երկու աղջիկներին։ Քրիստինա Եղոյանը ուշագրավ կադրեր, դրվագներ է ներկայացրել։
Այն ներկայացնում ենք ստորև բերված տեաանյութում, որտեղ կծանոթանաք նաև երգչուհու խոսքի մանրամասներին, որի ընթացքում նա նույնիսկ հոըւզվեց ու լաց եղավ։