Քրիստինա Եղոյանը դստերը գտավ լվացքի մեքենայի մեջ․ ինչով էր փոքրիկն այնտեղ զբաղված․ տեսանյութ

Քրիստինա Եղոյանն արդեն  երկու դուստրերի մայրիկ է։ Նա հաճախ է հրապարակումներ կատարում, որտեղ ներկայացնում է իր երկու փոքրիկ աղջիկներին։

Նրանք մեկը մյուսից անուշիկ են։ Ավագ դուստրը Լեան է, իսկ կրտսերը՝ Լյուսին։ Լեային երգչուհու հետևորդները լավ են ճանաչում։

Նա սոցտիրույթում անձնական օգտահաշիվ ունի, որտեղ մայրիկը ուշագրավ հրապարակումներ է կատարում։ Մայրերի տոնի առիթով Քրիստինան նախ շնորհավորական գրառում էր կատարել, որտեղ պատմել էր, որ իրեն մայր դարձրեց Լեան և հենց Լեայի լուսանկարով էլ շնորհավորել է հետևորդներին։

Այնուհետև ցույց է տվել, թե ինչով է զբաղված Լեան տանը։ Երիտասարդ մայրիկը դստերը գտել է լվացքի մեքենայի մեջ, իսկ երբ փորձել է հասկանալ, թե ինչով է դուստրն այնտեղ զբաղված, զարմացել է։

Փոքրիկ Լեան այնտեղ լցրել էր ձեռքի թխվածքաբլիթները։ Քրիստինայի հրապարակումները և մի քանի այլ ընտանեկան լուսանկարներ առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!