Քսանամյա Նարեկի մասին մանրամասներ, ով ընկավ օրերս հանուն հայրեիքի պաշտպանության

Օրերս ադրբեջանական հերթական ագրեսիայի արդյունքում մենք մեկ զnհ ունեցանք։ Այս նախադասությունը մտնելով հայկական յուրաքանչյուր ընտանիք՝ ծով վիշտ ու ցավ է բերում և մի պահ կանգնեցնում կյանքը։

Անսահման ցավալի է, որ շարունակում ենք ապրել, շնչել, ուրախանալ ու վայելել կյանքը, բայց քսանամյա մի երիտասարդ ուղղակի ընկավ մեզ բոլորիս պաշտպանելիս, որպեսզի շարունակենք մեր անհոգ կյանքը։

Այս օրերին ընկած երիտասարդը քսանամյա Նարեկն է՝  Նարեկ Բաղդասարյանը։ Հիսուն օր անց նա պետք է զորացրվեց, սակայն ճակատագիրն այլ բան էր պլանավորել նրա համր։

Նարեկի ընտանիքը հավետ կսպասի նրա զորացրվելուն։ Նարեկը ըտանիքի միակ տղան էր։ Նա իրենից մեծ երկու քույր ունի։ Նրանք հավետ կսպասեն իրենց միակին։

Քսանամյա տղայի լուսանկարից անսահման լույս է ճառագում և անհնար դարձնում նրա այլևս չլինելուն հավատալը։ Մեր ցավակցություններն ենք հղում հերոսի ընտանիքին և խոնարհվում հերոսի առջև։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!