«ՔՊ-ն գոյություն չունի առանց վարչապետի՝ երկնքից իջեք…»․ Նանե Արզումանյանի անդրադարձը ՏԻՄ ընտրություններին

ՀՀ որոշ համայնքներում երեկ տեղի ունեցան ՏԻՄ ընտրությունները։ Նախնական արդյունքները հուշում են այն մասին, որ ՔՊ-ն Գորիս և Գյումրի համայնքներում պարտություն  է կրել։

Այս փաստը ոմանց ուրախացրել է, իսկ ոմանց էլ, ըստ էության, հիասթափեցրել։ ՏԻՄ ընտրություններին անդրադարձ կատարեցին մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ։ Քաղաքական այս իրադարձությանն է անդրադարձել նաև լրագրող, հաղորդավար Նանե Արզումանյանը։

Նա գրառում է կատարել համացանցային իր հարթակում, որտեղ նշել է, որ ՔՊ-ն առանց Փաշինյանի ոչինչ է։ Ապա հավելել, որ եթե քարոզարշավին մասնակցեր նաև Փաշինյանը և այցելեր մարզեր, ապա ամենայն հավանականությամբ պատկերը բոլորովին այլ կլիներ։


Նա մասնավորապես գրել է․ «Հիմա տարեք գրառումս ու որքան ուզում եք քննադատեք՝ միևնույն է… Ընդունեք պարզ ճշմարտություն՝ եթե Փաշինյանը գար մարզեր՝ այլ էր լինելու պատկերը…

Գորիսի համար կա մի կարծիք՝ սեփական կարծիքն է. այլ է գիտակցությունը՝ հասկացեք վերջապես… ՔՊ-ն գոյություն չունի առանց վարչապետի՝ երկնքից իջեք…»:

Понравилась статья? Поделиться с друзьями: