Տաղանդաշատ Էմմա Մանուկյանի ընտանիքը ոչ միայն տաղանդավոր է, այլ նաև հայրենասեր։ Էմման մեկ անգամ չէ, որ ասել է, թե իր արտիստ ամուսինը շատ խորը և գաղափարական անհատականություն է։
Ամուսնու՝ Վիլեն Սարգսյանի մասին խոսելիս, Էմման միշտ նշում է, որ նա իր գաղափարականությամբ ու խորությամբ տարբերվում է իր շրջապատում։ Զույգն այս տարի նշելու է ընտանիք կազմելու տասնմեկ տարին տարին։
Արցախյան վերջին պատերազմին շատ արտիստների նման մարտերին մասնակցել է նաև Վիլենը։ Էմման այդ օրերին շատ սպասող կանանք նման անհամբերությամբ սպասել է ամուսնուն, իսկ իրենց ամուսնության տարեդարձի օրը՝ հոկտեմբերի երեքին, Էմման գրել է, որ սպասում է ամուսնուն ու սիրում առավել, քան երբևէ։
Նշենք, որ զույն ունի դուստր, ով արդեն ինը տարեկան է։ Էմմայի հրապարակումներից կարելի է ենթադրել, որ իրենց աղջիկը՝ Սառան, լուրջ հակվածություն ունի դեպի արվեստն ու մշակույթը։