Քչերը գիտեն, թե ինչու Հանրապետության հրապարակի 4 շենքերից միայն մեկն ունի կամարաձև անցում՝ դալան․․․

Մանե Թանդիլյանը մի հրապարակում է կատարել, որտեղ ուշագրավ մանրամասներ է ներկայացրել Հանրապետության հրապարակի կառուցման վերաբերյալ։

Ստացվում է, որ դեռևս հարյուր տարի առաջ Թամանյանը Երևանի լիարժեք գեղեցկության համար ամեն բան հաշվի էր առել։ Թանդիլյանը Հանրապետության հրապարակի վերաբերյալ մի գրառում է նեկայացրել և պատմել, թե ինչու էր Թամանյանը չորս միանման շինություններից միայն մեկը կամարով նախագծել, որն 1-ին հայացքից խախտում է համաչափությունը։

Այդ թվացյալ անհամաչափությունը, սակայն, մի կարևորագույն կետով էր պայմանավորված։ Եվ ահա Թանդիլյանը հենց այդ մասին է գրում։

Նա մասնավորապես նշել է․ «Քչերն են տեղյակ, թե ինչու հրապարակի չորս շենքերից միայն 1-ն ունի դալան, որը խախտում է հրապարակի չորս միանման շենքերի համաչափությունը։ Հարյուր տարի առաջ Թամանյանի կողմից նախագծված հրապարակում այս դալանը կարևոր նշանակություն ուներ. այնտեղից երևում էր Արարատը»։

Իսկ գրառման ավարտին Թանդիլյանը հավելում է՝ ճարտարապետությունը և շինարարությունը պիտի լինի ոչ միայն մասնագիտական, այլև արժեքային ոգով։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!