Քո երկրի ղեկավարի դեմ դրսից թշնամանք պատվիրելը տգեղ քայլ է, եթե չասենք դավաճանական

Ն. Մնացականյանի հերթական մեկ րոպեի շրջանակներում ու հայտնի ֆորմատով անդրադարձը քաղաքական եթնատեքստ ունի: Նշելով, որ տգեղ ու դատապարտելի քայլ է սեփական երկրի ղեկավարի դեմ դրսից թշնամություն պատվիրելը՝ վերլուծաբանը երևույթը բնորոշել է դավաճանական:

Այդ արատավոր ու դավաճանական երևույթը վերլուծաբանը մեկնաբանում է իշխանության խեղդող տենչով և ներսում սեփական ցանկություններին հասնելու անզորությամբ:

Ինչպես նկատել և փաստում է լրագրողը՝ թշնամանք ներմուծելու ամենից հարմար երկիրը դարավոր բարեկամն է, որը ներկայումս բավականին տարբերվում է Այվազաովսկու պատկերած ու նկարագրած երկրից:

Այսպիսով՝ ըստ լրագրողի՝ քծնանքի ու մատնության միջոցով որոշ կլանային ներկայացուցիչներ փորձում են հասնել իրենց նպատակին: Որպես ակնառու օրինակ՝ Ն. Մնացականյանը բերում է բոլորովին ոչ պատահական մեկի՝ նախկին վարչապետ Հ. Բագրատյանի արդեն հայտնի ու դատապարտելի արտահայտությունը:

Լրագրողը խորհուրդ է տալիս հիշել պատմության այսօրինակ երևույթների տխուր հետևանքները և չափել սպասելիքները այդ նժարով՝ չմոռանալով էներգետիկ կապիտուլյացիան: Լրագրողի անդրադարձը՝ կից:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!