Քո ամբողջ գեղեցկությամբ գեղեցկացրել ես կյանքս․ ահա թե ինչպես է սիրելի տիկնոջը շնորհավորել հայտնի դերասան Սամվել Դանիելյանը

Սիրված ու հայտնի արտիստներ Սիրանուշ Լազյանը և Սամվել Դանիելյանը ավելի քան տասնհինգ տարի է, ինչ միասին են ապրում։ Այդ տարիների ընթացքում նրանց հաջողվել է ստեղծել գեղեցիկ ու ներդաշնակ ընտանիք, որտեղ մեծանում են երջանիկ բալիկներ։

Մարտի ութի առիթով Սամվելը տեղադրել է իր և տիկնոջ գեղեցիկ լուսանկարներից մեկը՝ գրելով հետևյալ շնորհավորական մաղթանքը․ Քո ամբողջ գեղեցկությամբ գեղեցկացրել ես կյանքս: Շնորհավոր մարտի 8 ՍԻՐԵԼԻՍ։

 

Սիրոնուշն ու Սամվելը երկու աղջիկներ ունեն։ Ավագն արդեն տասնչորս տարեկան է։ Նշենք, որ զույգն իսկզբանե հարսանեկան արարողությամբ չի միավորվել, սակայն տարիների ընթացքում կարողացել են այնպես անել, որ լրացնեն նաև այդ բացը։

Այժմ արտիստ ամուսինները ոչ միայն ապրում են բուռն դերասական կյանքով, ոչ միայն կարողանում են դերասանական բարդ կարիերայի կառուցման ճանապարհին նաև զբաղվել երեխաների կրթությամբ ու դաստիարակմամբ, այլ նաև հաջողությամբ համագործակցում են իրար հետ՝ ստեղծելով թատերական խմբակ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!