«Քույրս բնակվում է Ուկրաինայում՝ Լուգանսկում, որտեղ հենց այս պահին պատերազմ է և քաոսային վիճակ: Եվ․․․»

Երգչուհի Լուսինե Գրիգորյանը Ուկրաինայում զարգացող թեժ դեպքերի մասին գրում է հետևյալը․ «Քույրս բնակվում է Ուկրաինայում՝ Լուգանսկում, որտեղ հենց այս պահին պատերազմ է և քաոսային վիճակ:

Եվ այն բոլոր նյութերը, որոնք նայելով մարդիկ ասում են, թե «լկտի սուտ է» ասեմ ձեզ, որ ճիշտ է։ Ու քույրս միշտ էլ ասում էր, որ իրենց բոլոր ծանոթ և անծանոթ ուկրաինացիները ցավով են տարել Արցախում և Հայաստանում տեղի ունեցածը:

Եթե երկրների ագահ ղեկավարները իրենց կեղտոտ խաղերի համար հաճոյանում են ադրբեջանին, դա չի նշանակում, որ խաղաղ բնակիչները ցանկացել են մերոնց մահը: Այնպես, որ հերիք է այս կատարվող արհավիրքի վրա ուրախանաք։

Եվ վերջապես, պատերազմներից տուժում են խաղաղ բնակիչները, ոչ թե երկրների ղեկավարները կամ իրենց հարազատները: Ցույց տվեք մի ղեկավարի, որի որդին կամ բարեկամը զոհվեց 44 օրյա պատերազմում։ Խաղաղություն աշխարհին»,- իր գրառումը եզրափակել է Լուսինե Գրիգորյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!