Ավագանու իմքայլական անդամ Լևոն Զաքարյանը բավականին ծանր է տանում քովիդը։ Նա իր սոցհարթակում գրել է հետևյալը․ «Ինչքան մտածեցի լավ լինեմ նոր գրեմ դեռ չի ստացվում լավանալ ու ոչ էլ փորձանքն ու վատ օրերն են մենակ գալիս։
Քովիդը չի նահանջում՝ հոդերիս ա խփել ահավոր ցավեր ունեմ։ Մահացավ հորաքրոջս տղան։ Երեկվանից տղեսա ջերմում 38’5։ Շատ չեմ ծավալվելու՝ գուցե դա հետո։ Ինչպես շատերդ գիտեք չեմ ստորագրել քաղաքապետին անվստահություն հայտնելու համար։
Լրատվականներ օրական տասնյակ զանգերին չպատասխանելն արհամարհանք չի, այլ ի վիճակի չեմ։ Մանդատս չեմ դնելու, խմբակցությունից չեմ դուրս գալու՝ դա իմ թիմնա որոնց հետ 3 տարի ճանապարհ եմ անցել։ Էս պահին մի բան կասեմ ոչինչ միանշանակ ու միակողմանի չի։
Ես ահավոր ծանր եմ տանում էս պռոցեսը,բայց ես պարտք ունեմ էս երկրին ու քաղաքին։ Չեմ մտնի պալեմիկայի մեջ քոմենթներում ոչ ֆիզիկապես ոչ հոգեպես դրան պատրաստ չեմ»։