Քնքուշ մարմնումդ հզոր ոգի է թաքնված, իմ ապրեցնող Արինա․․․ Մենուա Հովհաննիսյանի կնոջ հուզիչ հրապարակումը

Անմահացած կապուտաչյա մերօրյա հերոսին  ճանաչում են բոլորը։ Նա ընկավ, որ մենք բոլորս ապրենք, նա ընկավ, որովհետև հայրենիքն իր ընկալումներում այլ կերպ էր, տարբերվող և ահա այդ հայրենասիրությունը պետք է մենք սերտենք և լավ սերտենք, անգիր իմանանք։

Հերոսը՝ Մենուան, երկու զավակ ունի, որոնք հավետ հայրիկին կսպասեն ու կպահեն նրա վեհ, հերոսական անունը իրենց սրտերում, հոգում ու մտքերում։

Մենուայի կինը՝ Թամարան, իր հերոս ամուսնու արժանի կինն է։ Արտաքնապես նուրբ ու փխրուն կինը այնքան մեծ ուժ ոնի, որ անսասան սարի նման կանգուն է զավակների կողքին․ այլևս նա է նրանց պահապանը։

Թամարան հաճախ է զավակների մասնակցությամբ հրապարակումներ կատարում։

Այս անգամ նա ներկայացրել է կադրեր դստեր՝ Արինայի հանդեսից, որոնց կից հերոսի կինը գրել է․ «Իմ հեքիաթ աղջիկ։ Իմ ուժեղ, իմ Արին… Սենց նուրբ ու քնքուշ մարմնումդ հզոր ոգի է թաքնված, իմ ապրեցնող Արին»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!