Սկանդալներից խուսափելն, իհարկե, Քիմ Քարդաշյանի համար չէ։ Չնայած իր բազմաթիվ գործնական հաջողություններին՝ աստղը այս կամ այն կերպ «հաջողեցնում է» հայտնվել թեկուզ փոքրիկ, սակայն աղմկահարույց իրադարձության ամենակենտրոնում։
Արմատներով հայ իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը ներքնազգեստի հավաքածու թողարկել։ Աստղն այն անվանել է «Կիմոնո»։ Այս փաստն, իհարկե, դուր չի եկել ճապոնացիներին․ չէ՞ որ այդպես է կոչվում ճապոնացիների ավանդական կանացի հագուստը։
Մասնավորապես՝ ճապոնացիները վիրավորված են, որովհետև կիմոնոն իրենց ազգային հագուստն է, ինչը կրում են միայն կարևոր իրադարձությունների ժամանակ։
Ճապոնուհի Յակա Օխիշի խոսքով՝ իր ազգակիցներն այն հագնում են նշանադրության, հարսանյաց հանդեսների, ավարտական երեկոների, ինչպես նաև հուղարկավորությունների ժամանակ։ Բացի այդ, Քիմի թողարկած ներքնազգեստի հավաքածուն ամենևին նման չէ կիմոնոյի։ Օխիշիի կարծիքով՝ Քիմը պարզապես այդ բառը հարմացրել է իր անվանը։
«Դա նշանակում է, որ Քարդաշյանը տարրական հարգանք չի տածում ճապոնական մշակույթի և տվյալ հագուստի իրական նշանակության նկատմամբ»,-եզրափակել է նա։
Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթի կինը երեկ է հայտարարել իրանը ձգող ներքնազգեստի ստեղծման մասին։ Այն կաապահովի իր կրող կանանց գեղեցիկ տեսքը։