Աշխարհահռչակ հայտնիություն ունեցող հայուհին՝ Քիմ Քարդաշյանը, ակտիվ հրապարակումներ է կատարում։ Այս անգամ նրա հրապարակումը տոնական տրամադրություններ ունի։
Ինչպես հայտնի է ԱՄՆ-ում արդեն նշվում է Սուրբ Ծնունդը։ Քիմն արդեն ցույց է տվել, թե ինչպիսին է իր և երեխաների տոնական հագուկապը և ինչպես է զարդարել եղևնիները։
Քարդաշյանները, հատկապես՝ Քիմը, հայտնի են ամեն բան ճոխությամբ ներկայացնելու հանդեպ մեծ սիրով։ Մեգա աստղը յուրաքանչյուր տարի զարդարում է ճոխ եղևնիներ և չի բավարավում մեկ տոնական ծառով։
Այս տարին բացառություն չի եղել։ Միայն թե այս անգամ Քարդաշյանի եղևնիները մեղմ զարդարանք են ունեցել։ Բայց միևնույնն է այն անչափ գեղեցիկ և ճաշակով է եղել։ Եղևնիների վրա Քիմը նախընտրել է դնել մեղմ լույսեր և կարմիր ծաղիկներ։
Քարդաշյանը հանրայանցրել ընտանեկան լուսանկարներ, որտեղ նկատելի է երեխաների բարձր տրամադրությունը և վառ ու գունավոր հագուստները։ Քիմը, սակայն, ընտրել է ամբողջովին սև հանդերձանք։