Քիմ Քարդաշյանը՝ քույրերի և երեխաների հետ, շնորհավորել է տատիկին 85-ամյակի կապակցությամբ

«Քարդաշյանների գերդաստան» ռեալիթի շոուի աստղերը տոները միասին են նշում, հատկապես, եթե խոսքը ծննդյան տոների մասին է։ Անցած հանգստյան օրերին  տոնական սեղանի շուրջ ընտանիքի չորս սերունդ է հավաքվել։ Առիթն ընտանիքի անդամներից ամենատարեցի՝ 85-ամյա Մերի Ջո Քեմփբելի ծննդյան օրն էր։ Վերջինը Քրիս Ջեների մայրն է։

«Կատարելության 85 տարի»,-սոցցանցի իր էջում գրել է Քլոե Քարդաշյանը։

Մերի Ջոյին շնորհավորելու են եկել նրա բոլոր թոռնիկները՝ Քիմ, Քորթնի և Քլոե Քարդաշյանները, Քայլի և Քենդալ Ջեներները։ Տոնը բաց չեն թողել նաև հոբելյարի ծոռները։

Մեկ ու կես տարեկան Սթորմի Ուեբսթերը Քրիս Ջեների մայրիկի գրկից չէր իջնում։ Չիկագո Ուեսթը և Թրու Թոմփսոնը խաղացել են միմյանց և Քիմ Քարդաշյանի ավագ դստեր՝ Նորթի հետ։

6-ամյա Նորթ Ուեսթը նարնջագույն հագուստով էր, մուգ ակնոցով, իսկ քթին՝ մատանի։ Քիմ Քարդաշյանը նշել է, որ դստեր քթի մատանին իսկական չէ։

Понравилась статья? Поделиться с друзьями: