Նոր մանրամասներ են հայտնի դարձել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոկտեմբերի 7-ին ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանի երեխաների մկրտության արարողությունից:
Երեխաների հետ Հայկական գլխավոր եկեղեցում մկրտվել են նաև Քիմն ու Քորթնի Քարդաշյանը։
Քարդաշյանների ընտանիքի կնքահայրը Հայ Առաքելական եկեղեցու 27-ամյա սարկավագ Նաիրի Սրապիոնյանը պատմել է, որ մկրտության ժամանակ Քիմը ստացել է Հեղինե, իսկ Քորթնին Գայանե անունը:
Նա նաև նշել է, որ Քարդաշյան ընտանիքի ներկայացուցիչները մկրտության են եկել պատրաստված ՝ խաչեր վերցնելով իրենց հետ: Նաիրի Սրապիոնյանն ինքը իր սանիկների հետ ծանոթացավ արարողությունից անմիջապես առաջ։