Ապիլյան քառօրյայի հերոս Արման Անդրեասյանի ծննդյան օրն է այսօր։ Ժամկետային զինծառայող Արմանը Շիրակի մարզից էր,Մանթաշ գյուղից։
Նա տան ամենափոքրն էր՝ հինգերորդ որդին։ Նրա մայրը՝ Նունուֆարը հինգ որդի է աշխարհ բերել։ Հինգ արու զավակ,հինգ քաջ։ Արմանը միշտ ասում էր՝ես շատ լավ եմ ծառայելու։ Նա ճանապարհել էր իր չորս եղբայրներին բանակ,և արդեն գիտեր թե ինչ է բանակը ու ծառայությանը հոգեպես պատրաստ էր։
Մայրը ասում էր նա ուրիշ էր իր պատկերացումներով,որևէ վախ չուներ ծառայությունից։ Միշտ ասում էր՝իմ մասին չմտածեք,ես ամեն ինչին պատրաստ եմ։ Տղան դժվար կյանք է ունեցել,փոքրիկ տարիքից լծված է եղել գյուղական աշխատանքներին ու երբեմն կատակում էր,որ գնամ բանակ հանգստանամ։
Հարևանները նշում են,որ ում ինչ օգնություն պետք էր,նա օգնում էր։ Արմանը երազում էր սովորելու մասին,բայց որոշել է ինքը գումար հավաքի ու սովորի։ Ուզում էր գնար զինվորական ճանապարհով։ Մարտի 31 ին վերջին անգամ խոսեց մոր հետ։Նա զոհվեց Ջեբրաիլի տարածքում։ Հայորդին քաջաբար կռվեց մինչև վերջին փամփուշտը։