«Քառօրյային մասնակցած տղա եմ , իրավունք չունե՞մ իմ երկիր վերադառնալու». Լարսում ՀՀ քաղաքացիներ կան

Լարսի անցակետում դարձյալ ՀՀ քաղաքացիներ կան, ովքեր փորձում են Հայաստան հասնել, սակայն ինչպես իրենք են նշել  News.am-ի հետ զրույցում , Վրաստանը չի թույլատրում նրանց մուտքը իր երկիր:

Հայտնվել են Լարսում, քանի որ Ռուսաստանում այլևս ապրելու միջոց չունեն, բնակարանների վարձերը չեն կարող վճարել և որպեսզի դրսում չմնան , փորձում են հայրենիք վերադառնալ:

Նրանք գիշերելու խնդիր ունեն Լարսում, թեպետ մի հայ աղջիկ իրենց տնակ է հատկացրել, որտեղ մի կերպ կծկված քնում են բոլորը միասին:Նրանցից մի քանիսը վրանում են քնում: ՀՀ քաղաքացիներին է հանդիպել ՌԴ-ում ՀՀ դեպսանության ներկայացուցիչն ու զգուշացրել, որ չջարդեն ու չավիրեն ոչինչ տարածքում:Այնուհետև նա նշել է , որ ՀՀ քաղաքացիների վերադարձը հայրենիք գուցե հնարավոր չլինի մինչև հուլիսի 1-ը, թեպետ քայլեր ձեռնարկվում են այդ ուղղությամբ:

Մեր հայրենակիցները մտահոգ են. գումարը , որը ծախսում են սննդի համար, շուտով կվերջանա, իսկ իրենց հարցն օդից կախված է : Լարսում է նաև ապրիլյան քառօրյա պատերազմի մասնկից Արմեն Ապրեսյանը, ով ուզում է ժամ առաջ հանդիպել իր 4 ամսական երեխային ու վատառողջ մորը:

Понравилась статья? Поделиться с друзьями: