Արմինե Ճաղարյանի մահը ցնցեց հայ հանրությանը։ Բոլորը իրենց խոր ափսոսանքն էին հայտնում երիտասարդ հաղորդավարուհու անժամանակ մահվան դեպքի մասին և վշտակցում հարազատներին։
Անցան օրեր, դեպքը մշուշով պատվեց, իսկ Արմինեի ամուսինը շարունակ ապրում է ցավը սրտում։ Օրերս Վահեն հարցազրույց է ունեցել, որի ընթացքում հուզմունքը կոկորդում սեղմելով խոսել է կնոջ մասին։
Վահեն Արմինեի մասին պատմելիս՝ նշում է, որ նա իդեալական կին էր, իսկ առանց նրա ապրելն անսահման դժվար է։ Շուրջն ամեն բան նրան է հիշեցնում, ամեն բան կապված է նրա հետ։ Ըստ Վահեի՝ ապրել հնարավոր է միայն աշխատանքի մեջ ընկղմվելով։
Գրեթե արտասվելով՝ հումորիստն ասում է, որ քառասուն վայրկայն է ինքն ուշացել։ Եթե հասցներ կփրկեր կնոջը։ Մտածում է՝ գոնե երկուսով ընկղմվեին ջուրը և հեռանային այս աշխարհից։
Այս վշտից փոքր-ինչ ազատվել օգնում է աշխատանքը։ Վահեն զբաղվում է սպորտով և անդադար աշատում է։ Իսկ հարցազրույցն անսահման հուզիչ է ստացվել։ Այն դիտեք վարը։