Քանյե Ուեսթն արգելել է իր ավագ դստերը »քսվել»

Հունիսին Նորտ Ուեսթը դարձավ 6 տարեկան մի շատ գեղեցիկ աղջնակ:

Ինչպես և իր մայրը, աղջիկը սիրում է գեղեցիկ հագնվել և երբեմն Քիմը թույլ է տվել երեխային, օրինակ, շրթնաներկ օգտագործել: Սակայն այս ամենը երեխայի հայրիկի սրտով չի:
Քիմ Քարդաշյանը պատմել է, որ Քանյե Ուեսթն արգելել է իր ավագ դստերը ՝ 6-ամյա Նորտ Ուեսթին, օգտվել կոսմետիկայից։

«Նախկինում ես կարող էի թույլ տալ, որ նա քսեր իր շուրթերին կարմիր տոնով շրթնաներկ, օրինակ, Սուրբ Ծնունդին, կամ որոշ միջոցառումներին: Կամ, եթե նա սեւ զգեստ էր հագնում, ես կարող էի նրան թույլ տալ օգտագործել սեւ շրթնաներկ», — նշել է Քիմը։
Բայց հիմա, նրա խոսքով, ուժի մեջ է մտել «ոչ մի դիմահարդարում» կանոնը։

«Ես դրա պատճառով նույնիսկ խիստ խոսակցություն եմ ունեցել ամուսնուս հետ, նա շատ բարկացավ իմ վրա»,-հավելել է Քարդաշյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!