Վերջին շրջանում խոսակցություններ սկսեցին պտտվել այն մասին, որ Միհրան Ծառուկյանն ընտանիքի հետ արտագաղթել է։
Նման խոսակցությունների համար հիմք հանդիսացավ այն հանգամանքը, որ ընտանիքն ուղղակի մեկնել էր ԱՄՆ։ Ինչպես երևում է Միհրանի և Արփիի հրապարակումներից՝ ընտանիքն այնտեղ է գտնվում հանգստանալու նպատակով։
Եվ ահա խոսակցություններն այնքան էին շատացել, որ երգիչը որոշել է գրառում կատարել և երկրպագուներին հայտնել իրականությունը։ Նա գրառման մեջ նշում է, որ շուտով կվերադառնան։
Միհրան Ծառուկյանի գրառման մեջ մասնավորապես ասված է․ «Քանի որ շատ եք հարցնում ու գրում` մշտական ենք տեղափոխվել ԱՄՆ, թե՞ ոչ, ուզում եմ միանգամից պատասխանել․ սիրելի՛ հայեր ջան, ո՛չ իհարկե, մենք չենք արտագաղթել մեր հայրենիքից, շատ շուտով վերադառնալու ենք: Ու դեռ շատ անելիքներ ունենք մեր Մայր Հայաստանում»։
Գրառումը ոգևորել է երգչի երկրպագուներին և այդ մասին նրանք հայտնել են իրենց ուախությունն ու գոհունակությունը։