«Քանի դեռ Հայաստանը ղեկավարում է պատերազմում պարտված ղեկավարը, այս ստորացուցիչ պատկերը շարունակվելու է»․ Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանը համացանցային իր հարթակում գրառում է կատարել, որտեղ խոսել է Ալիևի հայտնի հայտարարության մասին և ընդգծել այն բացասական իրավիճակը, որտեղ երկրի ղեկավարը նման հայտարարությունը անպատասխան է թողնում։

ՀՀ երկրորդ նախագահը գտնում է, որ պետք է համարժեք պատասխան հնչեր, քանի որ այդպես է պահանջում պետության շահը։ Իրավիճակը որակել է որպես վախվորածություն և անհստակություն, ապա նշել, որ միջազգային հարաբերությունները չեն հարգում վախվորածությունն ու անհստակությունը։

Ռոբերտ Քոչարյանը գրում է, որ Հայաստանը պետք է դրսևորի կամք և պաշտպանի  տարածքային ամբողջականությունը։

«Ցավալի է փաստել, բայց քանի դեռ Հյաստանը ղեկավարում է պատերազմում պարտված ղեկավարը, այս ստորացուցիչ պատկերը շարունակվելու է»,- նշել է Քոչարյանը։ Այնուհետև անդրադառնալով Սյունիքի համայնքապետերի ձերբակալություններին՝ նշել է, որ դա պայմանավորված է իշխանությունների թերարժեքության բարդույթով։

Քոչարյանը գրառումն ավարտել է  այն մտքով, որ իշխաննությունները բանտարկում են նրանց, ովքեր զենքը ձեռքներին պաշտպանել են մարզի բնակիչների անվտանգությունը։

Понравилась статья? Поделиться с друзьями: