Քամած մածնով նախուտեստ, որը կտանի ձեզ մանկություն

Նախուտեստները գեղեցիկ սեղան ունենալու գրավականն են։ Դրանք զարդարում են սեղանը, համեղ են և սիրելի շատերի համար։

Սիրով ներկայացնում ենք ուշագրավ մի բաղադրատոմս, որը շատերն են պատրաստում, սակայն յուրաքանչյուրս այս նախուտեստի պատրաստման մեր մոտեցումն ունենք։ Այս անգմա ներկայացնում ենք քամած մածնով նախուտեստը Տաթևիկ Թորոսյանի բաղադրատոմսով։ Ֆուդբլոգերը նշում է, որ այս նախուտեստի համը կտանի ձեզ մանկություն։

Եվ այսպես, նախապատրաստեք հետևյալ մթերքները՝ քամած մածուն, չամիչ, դարչինի փոշի, վանիլին և շաքարի փոշի: Պատրաստման հարցում դժվարություններ չեք ունենա․ հարկավոր է ընդամենը միախառնել բոլոր բաղադրամսերը և վերջ։

Ուտեստին նոր շունչ տալու և այն ավելի գեղեցիկ մատուցելու համար կարելի է պատրաստել և մատուցել գնդիկների տեսքով՝ զանգվածը թաթախելով մանրացրած ընդեղենի և նռան հատիկների մեջ:

Այն դարչինի շնորհիվ յուրահատուկ համ կստանա։ Իսկ նյութին կցված լուսանկարները կարող են օգտակար լինել։

Понравилась статья? Поделиться с друзьями: