Տրինիդադ և Տոբագոյի Պորտ օֆ Սփեին քաղաքում պիթոնը խայթել է կենդանաբանական այգու հսկիչին։
Միջադեպը տեղի է ունեցել, երբ հսկիչը բացել է այն տերարիումի դուռը, որտեղ ապրում է էգ ալբինոս պիթոնը։ Նա օձի համար ճագար էր բերել, սակայն վերջինն անտեսել է կրծողին։ Այցելուների աչքի առջև պիթոնը հարձակվել է տղամարդու վրա և գամվել նրա որովայնին։
Հսկիչին օգնության է հասել գործընկերը։ Նա օձին հեռացրել է ընկերոջից և օգնել փակել տերարիումի դուռը։ Տուժածն աննշան վնասվածքներ է ստացել և կարճ ժամանակ անց աշխատանքի վերադարձել։ Նա լրագրողներին խոստովանել է, որ իր կարիերայում սա առաջին դեպքը չէ։ Կենդանաբանական այգում աշխատանքի 27 տարվա ընթացքում նրան օձերը բազմիցս խայթել են։
Կենդանաբանական այգու կայքում ասվում է, որ 2012-ին պիթոնի երկարությունը 3․66 մետր է եղել։ Նրան հաճախ են ազատ արձակել մանկական կենդանաբանական այգում, որտեղ կենդանին սողացել է այցելուների շրջանում։ Իսկ վերջինները կարողացել են ազատ շոյել պիթոնին։