Երբ հանրությանը տեղեկացվեց, որ նախապատրաստվել է մի ծրագիր, որով հեռախոսային զանգերը վերցվելու են պետական հսկողության տակ, մեծ աղմուկ բարձրացավ: Պատճառը անձնական տվյալների գաղտնիության խախտման հնարավորությունն էր: Շատերն իրենց բողոքն արտահայտեցին այս առաջարկի առիթով, սակայն չնայած դրան, օրենքը մշակվեց և ընդունվեց ԱԺ-ում:
Քվեարկությանը կողմ էին քվեարկել միմիայն իշխող կուսակցության անդամները: Իշխանական թևի շատ ներկայացուցիչներ սկսեցին բացատրել, որ այս օրենքը ամենևին էլ չի ենթադրում, թե մարդկանց անձնական գաղտնի տվյալները, անցանկալի կապերը կարող են բացահայտվել կամ հանրայնացվել:
Օրենքի նպատակը բացառապես նոր հայտնաբերված վիրուսակիր քաղաքացու շփման շրջանակը արդյունավետորեն բացահայտելն է: Հաճախադեպ են դեպքերը, երբ թաքցվում են անհրաժեշտ տվյալները, ինչն էլ լրացուցիչ լարվածություն է ստեղծում պարետատան համար:
Պարետի օգնական Բ. Բադալյանը առավել մանրամասն է ներկայացնում այս աղմկահարույց համակարգի աշխատանքը: Նա բացառում է, թե այլ գերատեսչություններ կարող են հասանելիություն ունենալ տվյալներին: Մանրամասն՝ տեսանյութում:
Պարետատուն․ Քաղաքացիների տեղաշարժն ու հեռախոսազանգերի շրջանակը ֆիքսող համակարգն արդեն գործում է
Պարետատուն․ Քաղաքացիների տեղաշարժն ու հեռախոսազանգերի շրջանակը ֆիքսող համակարգն արդեն գործում էՊարետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանն «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ օպերատորների մոտ արդեն տեղադրված է վերլուծական համակարգը։ Տվյալներին չեն կարող հասանելիություն ունենալ և դրանք չեն կարող մշակել Կառավարության որոշման մեջ չնշված գերատեսչությունները։
Опубликовано Ազատություն ռադիոկայան Вторник, 7 апреля 2020 г.