Քաղավիացիան տեղեկացնում է մի քանի չվերթների մասին՝ նաև Հայաստանից

Քաղավիացիան պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացնում է հունիսի 18-ին կազմակերպվելիք չվերթների մասին՝ Մինսկից դեպի Երևան և Երևանից դեպի Մինսկ: Ինքնաթիռը Երևանում կլինի ժամը 2.45-ին , իսկ Երևանից կմեկնի 03.35-ին:

Նույն օրը սպասվում է թռիչք նաև Մոսկվայից դեպի Երևան ուղղությամբ: Ինքնաթիռը Հայաստանում կլինի ժամը 21.40-ին:  Երրորդ թռիչքը Երևանից դեպի Պետրոպավլ նախատեսված է դարձյալ հունիսի 18-ին , ինքնաթիռի մեկնման ժամ է նշված 12.00-ն:

Քաղավիացիան հայտնում է նաև հնարավոր հետագա թռիչների մասին, որոնց հետ կապված մանրամասներին հնարավոր է ծանոթանալ այդ կառույցի պաշտոնական էջերից: Տեղեկացվում է նաև , որ մեր երկիր  ժամանողները դարձյալ  պետք  է ենթարկվեն գործող կանոններին: Հարազատներին խորհուրդ է տրվում օդանակայանում չհանդիպել իրենց ուղևորին՝ հնարավոր կուտակումներից խուսափելու համար և ոչ միայ կուտակումներից:

Ժամանողները օդանավակայն հասնելու պես կտեղափոխվեն այն վայրեր, որտեղ իրենք 14 օր պետք է ինքնամեկուսանան: Այս դեպքում ևս կանոնները խիստ են, դրանք խախտողները անպայման կենթարկվեն պատասխանատվության , դա կարող է լինել վարչական կամ քրեական ՝ կախված որոշ հանգամանքներից :

Понравилась статья? Поделиться с друзьями: