Փրկարարներն ասմունքում են.տեսանյութ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն այն կառույցն է ,որը բացի պետական կառույց լինելը նաեւ փրկության դարբնոց է: Փրկարարի մասնագիտություն կա, բայց եթե մարդը բարի կամք չունի , չի կարող իր կյանքը ուրիշի կյանքի հետ նույն նժարին դնել:

Հրդեհ, սառնամանիք, ջրհեղեղ, թե քամի իսկական փրկարարին չեն վախեցնում, իսկ ՀՀ ԱԻՆ-ը հենց իսկական փրկարարի տուն է, օջախ, փրկության համարն էլ բոլորը գիտեն’ 911, եւ վերջ արհավիրքին:

Վերջերս անվանի գրող Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ ՀՀ ԱԻՆ աշխատակիցները Կապուտիկյանի ստեղծագործություններն էին ներկայացնում: Տեսանյութում ասմունքում են Սեւակ Մխիթարյանը, Մուշեղ Հայրապետյանը, Քրիստինե Փիրուզյանը, Գոհար Նավասարդյանը:

Նրանց ասմունքն էլ Կապուտիկյանի ստեղծագործություների պես անկեղծ է, ստիպում է մարդուն ազգի, երկրի, մարդկության դժվարությունների ուղիղ աչքերի մեջ նայել, չվախենալ, չընկրկել:

Թանգարան-նախարարություն համագործակցությունը, գուցե, շատ ավելի լայն ընդգրկում ստանա, միասին կարող են իրականացնել նոր ծրագրեր’ հայրենիքի շենացմանն ու արժեքների պահպանությանն ուղղված: Իսկ հայ գրականասերը միշտ սպասում է այսպիսի հոգեթով խոսքի, որն ավելի կախարդական է թվում փրկարարի, փրկչի շուրթերին:

#թանգարանների_միջազգային_օրԳԱԹ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՍԻՐԵԼԻ՛ ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐԱյսօր՝ մայիսի 18-ին,…

Опубликовано Սիլվա Կապուտիկյանի տուն — թանգարան / Silva Kaputikyan Home-Museum Воскресенье, 17 мая 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!